Արևադարձային «Զորայդա» փոթորիկը ներկայում գտնվում է Ֆիլիպինների հարավում՝ Դավաո քաղաքից 160 կմ հեռու, այն դեպի հյուսիս-արևմուտք է շարժվում 30կմ/ժ արագությամբ: Ենթադրվում է, որ այն կկրկնի «Հայան» թայֆունի երթուղին, գրում են ֆիլիպինյան ԶԼՄ-ները:
Ֆիլիպինների Մթնոլորտային, աշխարհագրական ծառայությունների տվյալներով՝ ներկայում «Զորայդան» ուղեկցվում է 55 կմ/ժ արագությամբ քամիներով:
Սպասվում է, որ այն կհասնի Ֆիլիպինների տարածքին այսօր ցերեկը, իսկ երեկոյան դուրս կգա ֆիլիպինյան հիդրոօթերևութաբանների ծառայությունների պատասխանատվության գոտուց:
Երկրի 30 շրջաններում արդեն հայտարարվել է փոթորկի նախազգուշացում:
Ֆիլիպինների քաղպաշտպանության ազգային վարչությունը արդեն պաշտոնապես հաստատել է այս պահին «Հայան» թայֆունի հետևանքով մոտ 1800 մարդու մահվան փաստը:











































