Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Անկորիջ քաղաքի (Ալյասկա նահանգ) օդանավակայան՝ մերկ ուղևորի պատճառով, ով փակվել էր զուգարանում, հայտնում է KTVA հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Boeing 737 օդանավում, որն ուղևորվում էր Անկորիջից Սիեթլ։ Ավիաընկերության ներկայացուցիչ Թիմ Թոմփսոնի խոսքով՝ օդանավում 178 ուղևոր է գտնվել։
Մերկ տղամարդը բարիկադավորվել էր զուգարանում և չենթարկվեն բորտուղեկցորդների հրահանգներին։ Օդաչուներն արտակարգ իրավիճակ չեն հայտարարել, սակայն որոշել են վերադառնալ Անկորիջ։
Վայրէջքից հետո ուղևորին ձերբակալել են։









































