Լիբերիայի նախագահ Պերի Դոլոյի ավտոշարասյան ղեկավարը ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով: Կառավարական ավտոմեքենայով նա Սիերա Լեոնեից 350 կգ մարիխուանա է տեղափոխել: Այս մասին հաղորդում է Assocated Press-ը:
Ավտոշարասյան ղեկավարը հանցախմբի առաքիչն է եղել: Այդ հանցախմբի մեջ մտնում են մի շարք աֆրիկյան երկրների բարձրաստիճան զինվորականներ, որոնց ևս ձերբակալել են: Հանգստյան օրերին ապրանքը տեղափոխելու համար ավտոշարասյան ղեկավարը նախագահական ջիփն է օգտագործել:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ կաշխատեն հնարավորինս շուտ այս գործի դատավարությունը սկսել` հաշվի առնելով դրա սկանդալային լինելը:









































