Ընտրական «տեխնոլոգիաները» ընտրությունից ընտրություն կատարելագործվում են: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արարատի ընտրություններում ԲՀԿ-ն, օրինակ վերցնելով ՀՀԿ- ից, ամեն բան արել Է ընտրատեղամասերից դուրս, ընտրության նախօրեին ցեմենտի գործարանում «հարյուր հազարը տվել», ապսպրել են՝ երեք հոգի հետդ կբերես՝ «կենդանի թե մեռած»: ՀՀԿ-ի կողմից Էլ ողջ օրը ոտքի վրա Էր ոչ անհայտ Շմայսը, ով մարզպետ Արայիկ Գրիգորյանին «ահազանգել» Է ընտրատեղամասերի դույզն-ինչ «տեղաշարժը»:
Արայիկն Էլ որոշակի խախտումների մասով իր հերթին «ահազանգել Է» մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանին, սակայն վերջինս՝ «նոլ վնիմանիյե»:
Ըստ նույն աղբյուրների, Հովիկ Աբրահամյանը քվեարկության օրը չի խառնվել գործընթացին, պարզապես մի քանի անգամ զանգել Է Արայիկին՝ ճշտելու իրավիճակը: Քվեաթերթիկները հաշվելուց, ՀՀԿ-ի թեկնածուին «հաղթեցնելուց» հետո ՀՀԿ շտաբը «քրտինքը ճակատից սրբել», գնացել Է Ավշարի գործարանին կից ռեստորանային համալիր՝ նշելու հաղթանակը: Առաջինը խմել են Սերժ Աարգսյանի, երկրորդը՝ զորավար Վովայի, երրորդը՝ իրենց հաղթանակի կենացը: Եզակի անգամ Հովիկ Արգամիչի կենացը չի խմվել, ինչից Էլ ենթադրել են, որ մարզում «իշխանափոխություն» Է եղել:









































