Նիդերլանդների դատախազությունը հետաքննություն է սկսել Սանտա Կլաուսին սպանելու կոչերի հետ կապված, որ տեղադրվել էր Facebook սոցիալական ցանցում,– հաղորդում է Telegraaf պարբերականը։ Ըստ պարբերականի՝ Սանտային սպանելու և «վերջնականապես նյարդայնացնող դերասանից ազատվելու» կոչերը սոցցանցում հայտնվել են հոկտեմբերին, բայց շուտով հեռացվել են։ Ըստ լրատվամիջոցի՝ այս գաղափարը պատկանում է «Մոխրագույն դար» (De Grauwe Eeuw) խմբին, որն, ըստ իրենց հայտարարությունների, հանդես է գալիս «ընդդեմ ռասիզմի և գաղութատիրության»։
Դատախազության ներկայացուցիչն իրավիճակը «շոկային գործ» է անվանել։
Սուրբ Նիկոլայի օրը, ով հայտնի է որպես Սինտեռկլաաս կամ Սանտա Կլաուս, նշվում է Նիդերլանդներում և Բելգիայում Դեկտեմբերի 5-6-ին։ Սանտա Կլաուսը ժամանում է նավով։ Նրան ուղեկցում է իր օգնականը՝ Սև Պիտը, նա փետրավոր գլխարկով է, սև դեմքով և կարմիր շուրթերով։ Թագավորության իրավապաշտպանները քննադատում են այս կերպարին, համարելով այն ռասիստական և գաղութատիրական մշակույթից սկիզբ առնող։































:quality(50)/cdn-kiosk-api.telegraaf.nl/c5f3b5cc-0c05-11e8-80ae-07ac4c450245.jpg)










