«Մեկօրյա գործադուլները նախզգուշացում է։ Սա ընդամենը սկիզբն է։ Կարող է ավելի կտրուկ քայլեր լինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գարիկ Գալիկյանը, որն այսօր ներկա էր փաստաբանների գործադուլին և մասնակցում էր ՓՊ քննարկմանը։
«Փորձել ամեն կերպ ճնշել փաստաբաններին և նրանց դարձնել իրենց կատարածուները՝ անընդունելի է։ Փաստաբանական ինստիտուտը անկախ ինստիտուտ է և պետք է գործի անկախ՝ բոլորից։ Փաստաբանը չի կարող զսպվածություն ցուցաբերել միայն այն պատճառով, որ դա ձեռնտու է դատարանին»,- նշեց Գալիկյանը՝ հավելելով, որ փաստաբաններին 100 հազար տուգանելու դրույթով փորձ է արվում նրանց ճնշել, որը չի հաջողվի։
Նշենք, որ Փաստաբանների պալատում կազմակերպված քննարկումից հետո որոշում է կայացվել վաղը ևս շարունակել գործադուլը։










































