Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով տուժածներ չկան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ահազանգը ստացվել է փետրվարի 7-ին, ժամը 09:43-ին: Բնակարանում ամբողջությամբ այրվել են բնակարանի հյուրասենյակը, ննջասենյակը և խոհանոցը՝ գույքով, նախասրահը՝ մասամբ և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 30 քմ:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին, մարվել՝ 11:07-ին:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ 1950 թ. ծնված Զ. Գ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:









































