Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ՝ Ռադո ֆիրման ժամացույցների դուետ է թողարկել՝ DiaMaster, որը բաղկացած է տղամարդու և կանացի մոդելներից։ Նրանցից յուրաքանչյուրը պատրաստված է բարձրտեխնոլոգիական կերամիկայից՝ դասական դիզայնով, կոկորդիլոսի կաշվից փոկով։ Կանացի մոդելը՝ DiaMaster Diamonds–ը, առանձնանում է իր էլեգանտությամբ։
Այն զարդարված է 49 ադամանդներով։
Տղամարդու մոդելը՝ DiaMaster Power Reserve աչքի է ընկնում իր խոշորությամբ և յուրահատուկ դիզայնով։ Երկու մոդելներն իրար հետ հարմոնիկ դուետ են կազմում և խորհրդանշում են հարաբերությունների ամրությունը։








































