Ժ-ում քննարկվում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրեց, որ փորձում են կրճատել այն քննչական գործողությունների թիվը, որոնցով ընթերակաների մասնակցությունը պարտադիր է: Նրա խոսքով՝ դրան փոխարինելու է գալիս տեսաձայնագրման ինստիտուտը կամ փորձագետի մասնակցությունը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանին հետաքրքրում էր, թե ո՞ր մարմինն է երաշխավորելու, որ տեսաձայնագրումը ընդհատված չի եղել. «Այլ կերպ ասած՝ որ որևէ մոնտաժ տեղի չի ունեցել»:
Ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ կասկածի դեպքում նշանակվում է համապատասխան փորձաքննություն:
Մանրամասները՝ տեսանյութում: