Երկրում իշխանության այսպիսի գերկենտրոնացում չի եղել ոչ մի սահմանադրության պարագայում: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին «Նոր վարչապետի նոր լիազորություններ․ ավտորիտար մշակույթի խրախուսո՞ւմ, թե՞արդյունավետ կառավարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Թեև նախկինում մեծ լիազորություններ էին կենտրոնացած նախագահի ձեռքում, սակայն գործադիր իշխանությունը բաժանված էր նախագահի և վարչապետի միջև: Իսկ այժմ իշխանությունը կենտրոնացած է ոչ թե կառավարության, այլ հենց վարչապետի ձեռքում: Նույնիսկ Սերժ Սարգսյանի ձեռքում այդքան իշխանություն կենտրոնացած չէր»,-նշել է նա: