ԱԺ-ում Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին օրինագծի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, դիմելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանին, ասաց. «Պարոն փոխնախարար, ձեզ համար մի փոքր առաջընթաց նկատեցի. սկզբում սուբյեկտիվիզմից հրաժարվում էիք, վերջում համաձայնեցիք, որ, այո՛, կա սուբյեկտիվիզմ»:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ Հայաստանն այն պետությունն է, որտեղ չինովնիկից ինչ-որ բան կախված է. «Շրջանցման նշանը այնպես են դնում, որ ուղևորահոսքը ուղղեն դեպի կոնկրետ օբյեկտ: Եթե դուք դիվանագիտական պատասխաններ եք տալիս, ուրեմն ոչինչ չի ստացվի, դա նշանակում է պրոբլեմից խուսափել: Մեր նպատակը ո՞րն է՝ թո՞զ փչել»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































