Նատալի Պորթմանը խոստովանել է, որ իր նկատմամբ սեռական ոտնձգությունների մոտ հարյուր դեպք է տեղի ունեցել Հոլիվուդում։ 36-ամյա դերասանուհին խոստովանել է, որ առաջ չի գիտակցել, որ իր նկատմամբ էլ է եղել խտրականության ամենուր, որտեղ նա աշխատել է։ «Ինձ հետ նման դեպքեր չեն եղել» մտքից ես եկա «Վայ, սպասեք, ինձ հետ մոտ հարյուր նման դեպք է եղել» մտքին։ Եվ կարծում եմ, որ շատ մարդիկ են այդպես կարծում, ընդունելով որ նման բաները աշխատանքային պրոցեսի անքակտելի մասն են կազմում»։

Նատալին նման դեպքի մասին է պատմել, որ տեղի է ունեցել իր և պրոդյուսերի միջև՝ նրա սեփական ինքնաթիռում։

«Մենք երկուսով էինք, և մի մահճակալ էր։ Ոչինչ տեղի չի ունեցել, ինձ վրա չեն հարձակվել։ Ես միայն ասացի, որ ինձ հաճելի չէ, և իմ խոսքերը լսեցին։ Բայց դա նորմալ իրավիճակ չէր, հասկանում եք, դա անընդունելի էր, ես վախեցել էի»,– պատմել է Պորթմանը։

Մինչ այդ «Աստղային պատերազմների» դերասանուհին պատմել էր, որ 13 տարեկան հասակում իր երկրպագուներից մեկից սարսափելի նամակ է ստացել, որտեղ տղամարդը պատմել է իր երազանքի մասին՝ բռնաբարել Պորթմանին։












































