2018 թվականի հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, Վաշինգտոնում կարող է լայնածավալ զորահանդես անցկացվել։ Նախագահի ցանկությամբ՝ որպես օրինակ կվերցվի Ֆրանսիայի զորահանդեսը, որն անցկացվել է Բաստիլի գրավման օրը (հուլիսի 14)։ Նախագահը հանձնարարել է Պենտագոնին նախապատրաստվել Վաշինգտոնի զորահանդեսի անցկացման։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ բարձրաստիճան զինվորականների հետ Թրամփի հանդիպումը կայացել է հունվար 18-ին։
Հնարավոր տոնի նախապատրաստությունը, որի ժամանակ ԱՄՆ-ը կարող է ցուցադրել իր ողջ հզորությունը, գտնվում է վաղ փուլում, և այդ առիթով դեռևս ոչ մի հստակ որոշում չի ընդունվել։ Վաշինգտոնում զորահանդեսներ են անցկացվում առանձնահատուկ առիթներով։








































