ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Սաութվիք քաղաքում շունը պատահաբար դարձել է տանը հրդեհի բռնկման պատճառ, երբ գողացել է գազօջախի վրա դրված նրբաբլիթը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շան տերը տանը չի եղել։ Տեսահսկման խցիկների արձանագրած կադրերում երևում է, թե ինչպես է առանց ուշադրության թողնված ոսկեգույն ռետրիվերը բարձրացել և թռցրել նրբաբլիթը։

Իջնելիս շունը դիպչել է բռնկման կոճակին և միացրել այրիչներից մեկը։ Շուտով այրվել է գազօջախի վրա թողնված թավան, տունը ծխով է լցվել։ Արդյունքում միացել է ազդանշանային համակարգը, որն էլ ավտոմատ կանչել է արտակարգ ծառայություններին։ Բարեբախտաբար, տանը զգալի վնաս չի հասցվել։











































