Guerlain պարֆյումերային տան 190-ամյակի պատվին նրա ֆլագմանյան փարիզյան բուտիկ է այցելել հոլիվուդյան դերասանուհի և բրենդի մուսա Անջելինա Ջոլին։

Էքսկուրսիան լեգենդար բուտիկով, որը բացվել է Ելիսեյան դաշտերում 1914 թվականին, դերասանուհու համար անցկացրել է անձամբ Guerlain-ի նախագահ Լորան Բուալոն։

Անջելինան հանդիպել է նաև պարֆյումեր Տիերի Վասերի հետ, ով հանդիսանում է Անջելինային նվիրված Mon Guerlain բուրմունքի հեղինակ։ Դերասանուհու այցի հիմնական նպատակն օծանելիքի գովազդային արշավի վրա աշխատանքն է, որը կգործարկվի այս գարնանը և նվիրված կլինի ազատ և ուժեղ կնոջ կերպարին։











































