Փետրվարի 16-ին աշխարհում տոնում են ևս մեկ Նոր տարի, սակայն այս անգամ չինական օրացույցով։
Առաջիկա տոնի առիթով ֆրանսիական Dior տունը համալրել է La Rose des Vents, La D de Dior և Dior Grand Bal ոսկերչական և ժամացուցային հավաքածուները կարմիր գույնի նոր զարդերով և ժամացույցներով։

«Արևելյան» շարքում են ներառվել վարդագույն ոսկուց պատրաստված ականջօղեր, թևնոց, մատանի, լանջազարդ, ինչպես նաև սպիտակ ոսկուց ժամացույցներ։ Նորույթներում առկա է կարմիր գույնային շեշտ։








































