ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը անդրադարձավ Թեղուտի պոչամբարի ամբարտակի ճաքերին, ինչի արդյունքում թունավոր ջրերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը:
«Այս խնդիրը ակնհայտորեն քողարկվում է, և հնարավորություն չի ընձեռվում մոտենալ տարածքին»,- նշեց նա:
Պատգամավորը սրա վառ վկայությունն է համարում այն, որ «Վալեքս» ընկերությունն անցնում է իր տարածքի և գույքի պահպանության առավել խստացված ռեժիմի և այդ նպատակով ներգրավում է պահնորդական ծառայություն. «Անհասկանալի են, թե ինչ նպատակով են ծախսվել 300 մլն դոլարի վարկային միջոցները: Ակնհայտ է, որ կատարած աշխատանքները այդ գումարի շատ փոքր մասն են կազմում: Եվ չի բացառվում նաև, որ գործ ունենք ֆինանսական միջոցների յուրացման հետ»:
Պատգամավորն առաջարկեց որպես դաս հրաժարվել Ամուլսարում նոր հանքավայրի շահագործումից:
Մանրամասները՝ տեսանյութում:









































