Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Արթուր Օհանյանն անդրադարձավ նախորդ նիստում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումին, որով վերջինս խնդրում էր քննարկել ամբաստանյալներից Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որպեսզի այն կարողանան օտարել: