ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական էջը:
Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա Հովակիմյանը կպաշտոնավարի երեք տարի՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հովակիմյանը, եթե հաստատվի Սենատի կողմից, կդառնա Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան հայերից մեկը։
Հանձնաժողովը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կազմում գործող անկախ մարմին է, որը որոշումներ է կայացնում ԱՄՆ քաղաքացիների պահանջների վերաբերյալ, օտարերկրյա կառավարությունների դեմ, հատուկ իրավասության շրջանակներում»:










































