ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս քննարկումներն իրեն հիշեցնում են խորհրդային տարիները, երբ պրոբլեմներ էին ստեղծում և հետո սկսում դրանք հաղթահարել:
«Հիմա մենք եկել-հասել ենք մի իրավիճակի, որ ժողովրդին ասում ենք՝ ժողովուրդ ջան, էս թանկացումները հրաշալի արդյունք կտան, որ թանկացնում ենք՝ դուք գլխի չեք ընկնում, որ էժանացնում ենք»:
Նրա խոսքով՝ կառավարությունը հայտարարում է, թե իրենք թանկացումների հետ կապ չունեն. «Գուցե դուք այդ ֆոկուսին տիրապետում եք. w՞նց կարող եք հարկը բարձրացնել, իսկ ապրանքները չթանկանան: Տնտեսագիտական նոնսներով չեք կարող հոդաբաշխ բացատրություններ հնչեցնել»:
Պատգամավորը նշեց, որ բոլոր թանկացումները կառավարության «շնորհիվ են». «Որևէ թանկացում արտաքին ազդեցությամբ չի եղել: Ազնիվ եղեք ժողովրդի հետ, ասեք՝ հարկերը ավելացրել ենք, որովհետև բյուջեն լցնելու խնդիր ունենք: Պետք չի լոլո պատմել»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































