ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Կոսմետիկ փոփոխությունները որևէ լավ բանի չեն հանգեցնում: Ինչպես դուք էիք դեմ կոսմետիկ փոփոխություններին, այնպես էլ մենք ենք դեմ: Ստեղ բարձր տոներով խոսում էին, թե հեսա մենք արմատական փոփոխություններ ենք նախապատրաստում, ի՞նչ եղավ: Կառավարության արագ շարժվելու ունակությունները որտե՞ղ մնացին»:
Նրա խոսքով՝ մարդկանց եկամուտներն ընկել են. «Արագ շարժվեք, արձագանքեք և մարդկանց մի՛ շարունակեք աղքատացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































