29-ամյա բրիտանուհի Էլլի Չեսելը դարձել է ծծմբաթթվով կատարված հարձակման զոհ, որի համար վճարել էր իր նախկին բոյֆրենդը։ Մինչ թթուն զոհի վրա լցնելը, մարդասպանը ներողություն է խնդրել աղջկանից, հայտնում է The Sun-ը։

Մեծ Բրիտանիայի բնակչուհին հարձակման է ենթարկվել Պորտուգալիայի հարավային Ալգարվե շրջանում, որտեղ ուղևորվել էր մի տղամարդու հետ հանդիպման համար, ում հետ ծանոթացել էր համացանցով։ Աղջիկը չի իմացել, որ այդ ուղևորության «ռեժիսորը» եղել է իր նախկին ընկեր Կալուդիո Գուվեյան, ով վարձել էր պորտուգալացի հանցագործին նրա վրա հարձակման համար։ Հանցագործը հարձակումից առաջ արտաբերել է desculpe բառը, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «ներեցեք» կամ «ցավում եմ»։

Սկզբում աղջկան թվացել է, թե իր վրա լցված հեղուկը մեզ է, քանի որ այն տաք է եղել, հետո նա հասկացել է, որ դա թթու է, ինչը սկսել է այրել մաշկը։
«Ես հասկացա, որ նախկին բոյֆրենդիս թակարդն եմ ընկել»,-ասել է նա։

Հարձակման հետևանքով աղջիկը մարմնի 60 տոկոսի այրվածներ է տացվել, վնասվել են դեմքը, որովայնը, ձեռքերն ու ոտքերը։
Հարձակումից 1 ամիս առաջ աղջիկը դիմել էր ոստիկանություն՝ բոյֆրենդի սպառնալիքների պատճառով, սակայն տղամարդուն չէին ձերբակալել։ Կալուդիոյին վերջապես ձերբակալել են Մադեյրայում։ Նրա դեմ առաջադրվել է սպանության փորձի մեղադրանք։










































