Գերմանիայում սեռական բռնությունից կանանց պաշտպանության համար նախատեսված հատուկ շորտերը վաճառքի ռեկորդներ են սահմանում, գրում է Bild պարբերականը։
Այդ շորտերը պատրաստված են շատ ամուր նյութից, որը դժվար է ձեռքերով պատռելը կամ կտրելը։ Գոտկատեղի երկայնքով անցնում է նաև կապ՝ ծածկագրային կողպեքով և տագնապի ազդանշանով։

Նման շորտեր ստեղծելու գաղափարը պատկանում է Օբերհաուզեն քաղաքից մոդելավորող Սանդրե Սեյլզին։ Բանն այն է, որ նա անձամբ դարձել է 3 հարբած տղամարդկանց կողմից կատարված հարձակման զոհ, ովքեր չեն կարողացել նրա հագից հանել նեղ սպորտային շորտը։ Նրան բռնաբարությունից փրկել են նաև ճիչերը, որոնք լսած անցորդը խափանել է տղամարդկանց պլանները։

Սկզբում նա թողարկել էր 150 շորտից կազմված խմբաքանակ, որոնք արագ սպառվել են։ Ներկայում արտադրության մեջ է գտնվում մոտ 5000 նմուշ։ Պատվերներ են ստացվում նաև այլ երկրներից։







































