Այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում քննարկվում է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Նրա խոսքով՝ եթե հարցը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստանալուց հետո մտնում է քննարկման օրակարգ, երբեք իրականություն չի դառնում: «Դա ոչ իրական, պատրանքային իրավունք է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ոչինչ չեն անձնավորում:
Նա կոչ արեց հարցը քվեարկել և մտցնել օրակարգ, թեև այն բացասական եզրակացություն է ստացել հանձնաժողովում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































