Wednesday, 01 07 2026
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը

Լեզվի պետական տեսչությունը դառնում է կոմիտե. Կառույցը պետք է լեզվաբան ղեկավար ունենա, ոչ Սերգո Երիցյանը

«Միանշանակ դրական որոշում է: Պետական կոմիտեի կարգավիճակում կառույցն ավելի մեծ լիազորություններ կունենա, քան պետական տեսչության կարգավիճակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը՝ անդրադառնալով Լեզվի պետական տեսչության լուծարման որոշմանը: Միևնույն ժամանակ, սակայն, Միրզոյանը մի շարք մտահոգություններ ունի՝ կապված կառույցի կառուցվածքային փոփոխությունների հետ:

Նշենք, որ Լեզվի պետական տեսչությունը որպես հանրապետական մարմին ստեղծվել էր Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1993 թվականին, երբ ընդունվեց նաև Լեզվի մասին օրենքը: Այդ մարմնին հանրապետությունում լեզվական քաղաքականություն իրականացնելու լիազորություն տրվեց, ինչպես նաև տեսչական լիազորություններ վերապահվեցին կառույցին՝ խախտումների դեպքում տուգանքներ կիրառելու իրավասություն: Մինչև 2002 թվականը Լեզվի պետական տեսչությունը գործել է կառավարության կազմում որպես առանձին՝ հանրապետական մարմին: Միայն 2002 թվականին որոշ գործակալություններ, այդ թվում և Լեզվի պետական տեսչությունը, մտցվեց կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ որպես առանձնացված ստորաբաժանում, ինչպես ԲՈՀ-ը, Կրթության պետական տեսչությունը:

«Դե հիմա ամեն ինչ են փոխում: Երևան քաղաքում ստեղծեցին մեկ միասնական դատարան: Բայց Լեզվի պետական տեսչությունն այսօր անորոշ վիճակում է: Ըստ կառավարության՝ Լեզվի պետական տեսչությունն ու Բարձրագույն որակավորման հանձնաժողովը պետք է լինեն ԿԳ նախարարության կազմում կոմիտեի կարգավիճակով: Բայց մինչև հիմա հստակ չէ, որ եթե Լեզվի պետական կոմիտեն կոմիտեի կարգավիճակ ստանա, տեսչական ստուգումների իրավասություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Այո, այդ կառույցը կարող է քաղաքականություն մշակել, իրականացնել, բայց խախտումնեի դեպքում տուգանքներ կիրառելու իրավասությունը գուցե այլևս ուրիշ կառույցի տրվի: Դեռևս որևէ բան հստակ չէ»,- նշեց պարոն Միրզոյանը:

Նա նշեց, որ նոր կառուցվածքով նոր պետական մարմին պետք է ստեղծվի, որը ենթադրում է աշխատակազմի փոփոխություն, գուցե նաև կրճատում: «Աշխատողները հունվարից անորոշության մեջ են: Չգիտեն՝ կոմիտեի վերածվելու դեպքում իրենք ինչ են անելու: Պարզ չէ նաև, թե ով պետք է նախագահի կոմիտեն: Լեզվի պետական տեսչությունը ստեղծման ժամանակ ունեցել է 48 հաստիք և նույնքան արտահաստիքային աշխատողներ: Իսկ 2002 թվականից 26 հաստիք մնաց: Դրանից հետո արդեն տեսչությունում 16 հոգի են: Հիմա եթե այդքան մնա, ապա 16 հոգով անհնար է արդյունավետ լեզվական քաղաքականություն իրականացնել»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Լեզվի տեսչությունը՝ անկախ իր կարգավիճակից, լեզվական քաղաքականություն իրականացնելուց բացի, պետք է նաև տերմինաշինական գործառույթ իրականացնի:

«Նախկինում կառավարությանը առընթեր գործել է Տերմինաբանական կոմիտե՝ հայերենի բարձրագույն խորհուրդը: Խորհուրդը զբաղվում էր հայերենի տերմինաշինությամբ: Խորհրդում ընդգրկված էին հանրապետության նշանավոր լեզվաբաններ: Ղեկավարը վերջին դասական լեզվաբան Ջահուկյանն էր: Հետո խորհուրդը բերեցին և մտցրեցին ԿԳ նախարարության աշխատակազմում գտնվող Լեզվի պետական տեսչության մեջ՝ առանց որևէ լիազորության: Խորհուրդը ընդամենը խորհրդատվական բնույթի է: Իսկ հիմա վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհուրդ է ստեղծվել, խորհրդում այնպիսի մարդիկ են ընդգրկված, որ բացարձակապես լեզվի հետ կապ չունեն: Չեն պատկերացնում՝ ինչ է այդ խորհուրդը: Խորհրդի անդամ չեն Լավրենտի Միրզոյանը, Դավիթ Գյուրջինյանը, լեզվաբան Հովհաննես Զաքարյանը: Փոխարենը կան շատ մարդիկ, ովքեր բացարձակ չեն մտածում լեզվի մասին»,- ընդգծեց Միրզոյանը:

Լավրենտի Միրզոյանի խոսքով՝ հիմա, երբ Լեզվի պետական տեսչությունը կոմիտեի կարգավիճակ է ստանում, շատ կարևոր է, թե ով կղեկավարի այդ տեսչությունը, քանի որ շատ հաճախ մասնագետներին թողնում են և նշանակում մեկին, որը ո՛չ լեզու գիտի, ո՛չ մտահոգվում է: «Լեզվի տեսչության պետը պետք է լինի լեզվաբան, գրագետ և հստակ պատկերացնի իր գործառույթները»,- նշեց Միրզոյանը:

Մեր դիտարկմանը, թե իր կարծիքով՝ Լեզվի պետական տեսչության ներկայիս ղեկավար Սերգո Երիցյանը պե՞տք է փոխվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սերգո Երիցյանը լեզվաբան չէ: Նա լրագրող է: Նա լավ լրագրող կլիներ, կարող էր ղեկավարել Հեռուստառադիոպետկոմը, բայց ոչ երբեք՝ Լեզվի պետական տեսչությունը: Դրա համար, կրկնում եմ, հիմա, երբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում, շատ կարևոր է, որ այս հարցին ուշադրություն դարձնեն»,- եզրափակեց Լավրենտի Միրզոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում