Ինչպես հաղորդում է հետաքննությունը, տղամարդը բարձրացել է տղայի հետևից և ջուր խնդրել, իսկ երբ նա նրան տուն է թողել, երեխային բռնաբարել է։

Սարատովի դատարանը ձերբակալել է տեղի բնակչին՝ տաս տարեկան երեխային սեռական բռնության ենթարկելու կասկածանքով, ում բնակարանում նա մոռացել էր հեռախոսը և վերադարձել էր դրա ետևից։

Ըստ հետաքննության վարկածի՝ 34-ամյա տղամարդը բարձրացել է 10-ամյա տղայի հետևից և ջուր է խնդրել, իսկ երբ վերջինս նրան ներս է թողել, անօրինական գործողություններ է իրականացրել։

Նշվում է, որ չարագործը զանգահարել է հեռախոսին և ներկայացել որպես դրա տերը։ Նա հաղորդել է,որ մոռացել է բջջայինը և ուզում է այն հետ ստանալ։ Դրանից հետո տղան կատարվածի մասին պատմել է մորը, ով դիմել է իրավապահ մարմիններին։ Տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են շատ կարճ ժամկետում։ Այժմ նրան 20 տարի ազատազրկում է սպառնում՝ անչափահասին բռնաբարելու համար։












































