Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան Արմեն Ջիգարխանյանին կոչ է անում վերադառնալ իր մոտ։ Նա փորձում է պայքարել ամուսնությունը պահպանելու համար։

Վերջերս նա մեկնաբանել էր դերասանի հերթական հոսպիտալացումը։ Նրա կարծիքով՝ Ջիգարխանյանի մոտ թոքաբորբ է զարգանում, դրա համար էլ նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Վիտալինան հիշեցնում է բոլորին, որ ինքը լավ հիվանդապահ է և կարող էր բավականաչափ օգնել ամուսնուն։ Նա նաև ասել է, որ պատրաստ է ընդունել Արմեն Բորիսովիչին հետ, բայց միայն առանց ընկերների, քանի որ «տան մեջ մահճակալը մեկն է»։ Նա հույս է հայտնում, որ հայ դերասանը կմտքափոխվի և ընտանիք կվերադառնա։











































