Այսօր «Ոչ թանկացումներին» երթի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք վաղվանից ստորագրահավաք են սկսում՝ արտահերթ նիստ հրավիրելու և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նախաձեռնությանը կմիանան նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները. «Եթե «Ծառուկյան» դաշինքը չմիանա մեր առաջարկին՝ կնշանակի չեն միանում իրենց իսկ առաջարկին»:











































