Հայտնի դերասան Ջորջ Քլունին երեկո է կազմակերպել 14 ընկերների հետ և յուրաքանչուրին ճամպրուկով գումար նվիրել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դերասանի ընկերը պատմել է, որ դա տեղի է ունեցել 2013 թվականին։ Այդ ընկերներն են 1990-ականներին օգնել Ջորջին կարիերա ստեղծելու հարցում։ Ճամպրուկներից յուրաքանչյուրում եղել 1 մլն դոլար։

Նշվում է, որ Ջորջը յուրաքանչյուր ճամպրուկի գումարից հարկերը վճարել էր նախապես, որպեսզի բոլորը ստանան դրամական պարգևը լիարժեք ծավալով։ Այսպիսով՝ յուրաքանչուրի համար նախատեսված գումարը Ջորջի գրպանին արժեցել է 1.3 մլն դոլար։ Գումարից հրաժարվելու փորձ արած ընկերներից մեկին նա «սպառնացել» է շանտաժով։










































