ՀՀԿ-ն ամեն ինչ կանի, որ շարժումը մինչև ապրիլ չձգվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրա կարծիքով ընդդեմ թանկացումների հանրահավաքներ անելը ճիշտ է, պահանջը հստակ ու պարզ է: Խաժակյանի կարծիքով իրենց դաշինքը ԱԺ-ում որոշ հնարավորություններ սպառել են, և ճիշտ է փողոցում պայքարելը:






































