Սիրիայում Ասադի իշխանությունները կրկին քիմիակա զենք են կիրառել խաղաղ բնակչության դեմ։ Իդլիբում քլորային գազից յոթ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հաղորդել է Սիրիայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար Ֆիրաս Ջունդին։ Նախօրեին ամերիկյան պաշտոնյաները հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը կարող է քիմիական զենքի նոր տեսակներ մշակել, այդ պատճառով նախագահ Թրամփը պատրաստ է դիտարկել ռազմական դիմակայության տարբերակը հնարավոր քիմիական գրոհներին։

Նշվում է, որ նախագահ Բաշար Ասադը կարող է քիմիական զենքի պաշարների մի մասը պահած լինել Սիրիայում, չնայած ԱՄՆ և Ռուսաստանի միջև համաձայնագրին։ Համաձայնագիրը ենթադրում էր, որ Դամասկոսը պետք է հանձներ այն ոչնչացման համար 2014 թվականին,– հաղորդել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։










































