Վարդան Պետրոսյանի հարցը նաև ՄԻՊ գրասենյակի օրակարգում է:
Վթարի ենթարկված դերասանի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այս պահին թեև որևէ գնահատական չեն տալիս, սակայն ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, ՄԻՊ գրասնեյակի ներկայացուցիչն այսօր այցելելու է կալանավորված դերասանին:
Ինչպես նշեց զրուցակիցը,Վարդան Պետրոսյանին է այցելելու Իրավական հարցերի վարչության պետ Երանուհի Թումանյանցը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում:
Լուսանկարը՝ Armenpress-ի





































