Կոստա-Ռիկայում կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 58,4 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հաղթողը չի որոշվել: Ով է անցնելու երկրորդ փուլ՝ նույնպես առայժմ պարզ չԷ: Ինպես հայտնել Է գերագույն ընտրական դատարանը, առաջատարը մնում Է «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածու Ֆաբրիսիո Ալվարադոն (25,55 տոկոս): Երկրորդ տեղն Է դուրս եկել «Քաղաքացիական գործողություն» կուսակցությունից Կառլոս Ալվարադոն, որն ավելի վաղ երրորդն Էր:
«Ազգային ազատագրում» կուսակցությունից Անտոնիո Ալվարես Դեսանտին երկրորդ տեղից իջել Է երրորդ տեղ (19,21 տոկոս):
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին հարկավոր Է հավաքել ձայների ավելի քան 40 տոկոսը՝ հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որը նշանակված Է ապրիլի 1-ին. դրան կմասնակցեն առաջին փուլում առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:











































