Ալան Թեյլորի ֆանտաստիկ «Խավարի թագավորությունը» գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը: boxofficemojo.com-ի տվյալով՝ նոյեմբերի 8-10-ը ֆիլմը կարողացել է վաստակել ավելի քան 86 մլն դոլար՝ 170 մլն դոլար բյուջեի պայմաններում:
Ինչպեսև մեկ շաբաթ առաջ, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ջեֆ Թրեյմենի «Անտանելի պապը» կատակերգությունը: Այս անգամ ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը հավաքել է 11,3 մլն դոլար:
3-րդ հորիզոնականում անիմացիոն «Հնդկահավեր. հետ դեպի ապագա» ժապավենն է՝ հանգստյան օրերին վաստակած ավելի քան 11 մլն դոլարով:









































