Սիրիայում ապստամբները մահապատժի են ենթարկել խորհրդարանի պատգամավոր Մուջհեմ Ալ-Սահուին, ում առևանգել էին մեկ տարի առաջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights monitor իրավապաշտպան կազմակերպությանը:
Սպանվածը Սիրիայի խորհրդարանի անդամ է՝ Դեյր Էլ-Զոր մարզից: Չի հստակեցվում, թե ով է սպանել խորհրդարանականին:
Իրավապաշտպանների տվյալներով՝ 50-ամյա պատգամավորը գտնվել է իսլամիստական խմբավորումներից մեկի ներկայացուցիչների ձեռքերում, որոնք կռվում են Բաշար Ալ-Ասադի զորքերի դեմ:
Ապստամբների ձեռքերում է Սիրիայի խորհրդարանի ևս մեկ պատգամավոր: Խոսքը Մահան Ֆեյսալ Ալ-Ֆայադի մասին է, ով առևանգվել է 2013թ. հոկտեմբերին:










































