95 տարի առաջ այս օրը ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը: 1918թ. նոյեմբերի 11-ին հաշտության պայմանագիր ստորագրվեց Անտանտի երկրների և Գերմանիայի միջև:
Եվրոպայի երկրների մեծ մասում տեղի կունենան հիշատակի միջոցառումներ, զոհված զինվորների հուշարձանների մոտ կդրվեն ծաղիկներ: Միջոցառոումները սկսվում են առավոտյան ժամը 11.00-ին (դա Առաջին աշխարհամարտի ավարտի պաշտոնական ժամն է)՝ մեկ րոպե համազգային լռությամբ՝ հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, որը տևեց 4 տարի 3.5 ամիս, զոհվել է 20 միլիոն մարդ, պատերազմին մասնակցել է 36 երկիր: Մարտական գործողությունների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ կիրառվել են տանկեր, քիմիական զենք: Առաջին աշխարհամարտի հետևանքով դադարեցին գոյություն ունենալ չորս կայսրություններ՝ Ռուսական, Գերմանական, Օսմանյան և Ավստրո-հունգարական:










































