Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Զենիթ»-ի դեմ խաղից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մարզաշապիկն է նվիրել ակումբի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին:
Հիշեցնենք, որ «Զենիթ»-ի դեմ խաղում Յուրան ձևակերպեց երկրորդ հեթ-տրիկը` մոսկովյան ակումբի կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով Մովսիսյանը հավասարվեց «Ռոստով»-ի հարձակվող Արտյոմ Դյուբային: Ֆուտբոլիստներն արդեն 12-ական գոլ են խփել:







































