Իտալիայում ձերբակալվել է չորս ջրասուզորդ, որոնք զբաղվել են կողոպուտով Costa Concordiaն նավի բարձրացման ժամանակ՝ հաղորդում է The Herald Scotland-ը:
Ոստիկանների խոսքերով՝ տղամարդկանց նկատել են տեսախցիկների շնորհիվ, որոնք տեղադրված են նավի մոտ: Ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է հանցագործներին՝ նրանցից առգրավելով գողացված ապրանքները:
Ձերբակալվածները Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ են: Նրանք աշխատել են Salvage Consortium ընկերությունում, որը մասնակցել է նավի բարձրացման աշխատանքներին: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նրանք աշխատանքից հեռացվել են ձերբակալությունից հետո:
Չի հաղորդվում, թե հանցագործներին ինչ պատիժ է սպասվում:









































