Ամստերդամում կիրակի երեկոյան կայացել է MTV EMA մրցանակաբաշխությունը:
«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում MTV EMA-ի մրցանակակիր է դարձել ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը՝ իր Wercking Ball տեսահոլովակի համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Էմինեմը ճանաչվել է «համաշխարհային կուռք» և լավագույն հիփ-հոփ արտիստ: Լավագույն երգչուհի է ճանաչվել Քեթի Փերին, լավագույն երգիչ՝ Ջասթին Բիբերը:
Լավագույն երգ է ճանաչվել Բրունո Մարսի Maps Locked Out of Heaven ստեղծագործությունը: Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում լավագույն կատարող է ճանաչվել One Direction խումբը, լավագույն երկընտրանքային կատարող՝ 30 Seconds to Mars-ը: Բեյոնսեին պարգևատրել են կենդանի ելույթների համար:










































