Monday, 08 06 2026
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին

Վարչապետի փոփոխություն չի լինելու

Թեև այս տարի տնտեսական աճը չի հասնելու նախանշած 7 տոկոսին, այնուամենայնիվ, կառավարությունում հրաժարականներ չեն լինելու, և վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել: «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների համաձայն՝ այդ մասին անցած շաբաթ ակնարկել է Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության թե՛ գործադիր մարմնի, և թե՛ խորհրդի նիստի ժամանակ, որոնք տեղի են ունեցել իրար հետևից:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տարեսկզբին հայտարարել էր, թե կառավարության առաջ խնդիր է դրված ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, իսկ եթե չապահովի, պետք է հրաժարական տա: Եվ Տ.Սարգսյանի հրաժարականին սպասող որոշ քաղաքական ուժերն ու պաշտոնյաները անցած ամիսներին հույս են ունեցել, որ այս տարի վարչապետի փոփոխություն կլինի: Ինչպես հայտնի է, այդ նիստերի ժամանակ քննարկվել է 2014թ. բյուջեի նախագիծը, որը հաջորդ շաբաթ պետք է քննարկվի Ազգային ժողովի արդեն լիագումար նիստերում:

Իսկ կուսակցական այդ քննարկումների ժամանակ Ս.Սարգսյանը թեև ափսոսանք է հայտնել, որ տնտեսական աճը իրենց սպասած 7 տոկոսի չափով չի լինում, սակայն ասել է, որ կփորձեն բացը լրացնել հաջորդ տարի: Եվ ՀՀԿ խորհրդի անդամների փոխանցմամբ այդ նիստի ժամանակ նա ընդգծված ակտիվ երկխոսության մեջ է եղել Տ.Սարգսյանի հետ և անընդհատ նրան ինչ-որ քննարկումների մեջ է ներգրավել: Իսկ այդ վերաբերմունքից ներկաներին հասկանալի է դարձել, որ վարչապետի փոփոխություն չի նախատեսվում:

ՀՀԿ խորհրդի անդամների փոխանցմամբ՝ Ս.Սարգսյանի այդ վերաբերմունքից ակնհայտ մտահոգությունների մեջ է ընկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը չի արժանացել նմանատիպ վերաբերմունքի: Բացի դրանից՝ նա հույս է ունեցել, թե նախագահը գոնե այս աշնանը վարչապետ կփոխի, և գուցե ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի՝ իր ազդեցության տակ գտնվող գործիչների ճնշման ազդեցությամբ փոխարենը իրեն նշանակի: Սակայն անցած շաբաթվա այդ նիստից հետո նա հասկացել է, որ Ս.Սարգսյանը վարչապետ փոխելու մտադրություն չունի, առավել ևս՝ այդ պաշտոնում իրեն չի նշանակի:

Ինչպես հայտնի է, այդ նիստի ժամանակ քննարկվել է նաև եկող տարվա կեսին պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման թեման, որը ԱԺ վերջին նիստերին սուր քննադատության է արժանացել ոչ միայն ընդդիմադիր, այլև ՀՀԿ-ական պատգամավորների կողմից: Հիշեցնենք, որ այդ ծրագրի համաձայն՝ պատգամավորների աշխատավարձը եկող տարի դառնալու է 661 հազար դրամ, իսկ նախարարներինը՝ 793 հազար դրամ: Պատգամավորները քննադատում էին, թե աշխատավարձերի բարձրացման հարցում ինչու չի պահպանվել Սահմանադրությամբ նախատեսված իշխանական հիերարխիան, և ԱԺ նախագահի աշխատավարձը վարչապետի աշխատավարձից ինչու բարձր չի սահմանվել: Չէ՞ որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Գործադիր մարմինը հետևում է Օրենսդիր մարմնին:

Մեր տեղեկություններով՝ Ս.Սարգսյանը ներկաներին հայտարարել է, որ ինքը համաձայն է եղել նոր սահմանված աշխատավարձերին, և բացատրել է, որ այդպիսի քայլի են գնացել, քանի որ գործադիր մարմնում աշխատող պաշտոնյաները պատգամավորների համեմատ ավելի բարձր զբաղվածություն ունեն: Եվ հարց բարձրացող հանրապետական պատգամավորներն անակնկալի են եկել Ս.Սարգսյանի այդ հայտարարությունից, քանի որ մինչ այդ համոզված են եղել, թե նա այդ մանրամասներին այնքան էլ տեղյակ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում