Վերջապես պաշտոնապես ներկայացվել է Nissan Qashqai-ն. ընկերությունը բացել է բոլոր խաղաքարտերը: Ընկերության ղեկավարները հայտարարում էին, որ նոր կրոսովերը պետք է լինի «հեղափոխական ու ավանգարդիստական» ոճում, գրում է auto.vesti.ru-ն:
Նոր Qashqai-ի դիզայնը շատ բան ունի Hi-Cross հայեցակարգից: Այդ ոճում իրականացված է նաև նոր սերնդի X-Trail-ը:
Ավտոարտադրողներն իրենք նշում են, որ «նոր Qashqai-ն նշանավորում է կրոսովերների դիզայնում նոր դարաշրջանի սկիզբ»: Մոդելը կառուցվելու է CFM մոդուլային հարթակի վրա:
Նոր Qashqai-ն կդառնա Nissan-ի առաջին ավտոմեքենան Եվրոպայում, որ կառուցված է այդ ճարտարապետությամբ:
Նոր Qashqai-ն չափերով ավելի մեծ է՝ երկար է (49 միլիմետրով), լայն (20 միլիմետրով) ու ցածր (15 միլիմետրով): Մեծացել է նաև ավտոմեքենայի սրահի, ինչպես նաև բեռնախցիկի տարածությունը:
Qashqai-ն առավել աերոդինամիկ, կատարյալ ընտանեկան ավտոմեքենաներից է:
Նորույթը վաճառքի կհանվի 2014թ. հունվարին:
Հայտնի է, որ Բրիտանիայում նորույթը կվաճառվի 17-27 հազար ֆունտ ստերլինգով:











































