Ինչպես տեղեկացրել ենք, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն է և հարցաքննվում էր Պավլիկ Մանուկյանը: Մանուկյանից հետո պետք է հարցաքննվեր Վարուժան Ավետիսյանը: Վերջինս հրաժարվեց մոտենալ ամբիոնին և այդպես հարցաքննվել: Պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դա իր դիրքորոշումն է ու այդ դիրքորոշման պատճառով չի կարող սահմանափակել Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի իրավունքները՝ դատավարական ընթացակարգերի պատճառով:
Ավետիսյանն կոչով հանդես եկավ. «Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի՝ ես ապստամբել եմ, զինված ապստամբություն եմ իրականացրել ազգադավ և ոճրագործ ռեժիմի դեմ և առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին նորից դիմել զինված ապստամբության և ազատագրվել գաղութային այս կախյալությունից»:










































