Բնապահպանները վաղուց նախազգուշացրել են մարդկությանը գլոբալ տաքացման մասին: Ի՞նչ հետևանքներ կունենա այն: Գիտնականները կարծում են, որ 5 հազար տարի անց մոլորակի ամբողջ սառույցը կհալվի, գրում է mirfactov.com-ը: Այսօր մենք կտեսնենք, թե ինչ շրջաններ ջրածածկ կլինեն:
Հյուսիսային Ամերիկա

Ջրի տակ կանցնեն արևելյան ափի՝ Մեքսիկական ծոցի շրջանում գտնվող բոլոր քաղաքները: Սան Ֆրանցիսկոյի բլուրները կդառնան կղզիներ: Կտուժի նաև Կուբան, կմեծանա Կալիֆոռնիական ծոցը:
Հարավային Ամերիկա

Ամազոնի ավազանը կդառնա ծոց: Ջուրը կուլ կտա Բուենոս Այրեսը, Ուրուգվայի ափերն ու Պարագվայի մեծ մասը: Տեղում կմնան Կարիբյան ավազանի ափի լեռնային հատվածները:
Եվրոպա

Երկրի երեսից կանհետանան Լոնդոնը, Վենետիկը, Հոլանդիան, Մոլդովան ու Դանիայի մի մասը: Կավելանա սև ու Կասպից ծովի մակերեսը:
Ավստրալիա

Մայրցամաքի կենտրոնի անապատը կդառնա միջմայրցամաքային ծով: Առափնյա քաղաքները ջրածածկ կլինեն:
Ասիա

Մեծապես կտուժեն Չինաստանն ու Հնդկաստանը: Ջրածածկ կլինի Կամբոջան:
Աֆրիկա

Ծովը ջրածածկ կանի Ալեքսանդրիան ու Կահիրեն: Աֆրիկայի մեծ մասը բնակվելու համար անպիտան կդառնա:
Անտարկտիդա

Անտարկտիդայում հնարավոր կլինի բնակություն հաստատել:











































