Արարատ քաղաքի «Բարգավաճ Հակաստան» կուսակցության կենտրոնական շտաբի, ԲՀԿ տարածքային կառույցի հարևանությամբ մեծ եռուզեռ է: Այստեղ են ԲՀԿ ներկայացուցիչները, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԲՀԿ-ական այլ գործիչներ:
Քանի որ մամուլում հրապարակումներ են եղել ընտրակեղծիքների մասին, «Առաջին լրատվական»-ը փորձեց ԲՀԿ-ի շտաբից տեղեկություն իմանալ, սակայն ապարդյուն: Մեզ չտրամադրեցին ոչ մի տվյալ բողոքների մասին, առավել ևս՝ մանրամասն տվյալներ այս պահի ընտրությունների վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ը փորձեց զրուցել նաև ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանի հետ, սակայն նա հրաժարվեց՝ պատասխանելով, որ հիվանդ է, և հարմար չէ:







































