Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Հայաստանում չունենք անկախ դատական համակարգ». մեկ տարում 7 արդարացման դատավճիռ ունեցող փաստաբան

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանը փաստաբան է 2008 թվականից: Ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Ռուբեն Հակոբյանը քրեական գործերով ամենահմուտ մասնագետներից է Լոռու մարզում: Միայն այս տարի քրեական գործերով արդարացման 7 դատական ակտ է ունեցել, 2-ը` մասնակի, մնացածը` լրիվ արդարացման հիմքով: Բացի կայացված դատավճիռներից, 4 քրեական գործեր էլ նախաքննության փուլում են կարճվել` հանցակազմի բացակայության հիմքով, և նրա վստահորդ 2 մեղադրյալներ, որոնց նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքի ձևով, ազատ են արձակվել մինչդատական վարույթում: Դրանցից մեկն էլ հանրապետությունում հայտնի Շալիկո Մանուչարյանի (Շալոյի) հանրաճանաչ գործն է:

Բացի այդ, գործերից մեկով նրա վճռաբեկ բողոքն այս տարի ընդունվել է վարույթ, իսկ մեկ այլ վճռաբեկ բողոք, որը դատախազի որոշման չպատճառաբանված լինելու հիմքով էր, մասնակիորեն բավարարվել է:

Փաստաբան Հակոբյանի արդարացման վճիռները քրեական տարբեր հոդվածներով հարուցված գործերով են` առանձնապես խոշոր չափի գողության կազմակերպում, վաշխառություն, պաշտոնական անփութություն (այս հոդվածով 2 արդարացում), պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, ճանապարհատրանսպորտային դեպքի վայրը վթարից հետո թողնելը, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որով էական վնաս է պատճառվել պետությանը:

Արդարացման 2 գործով, ինչպես ինքը Ռուբեն Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծորեն նշեց, վանաձորցի փաստաբաններ Արտակ Ոսկանյանի և Կարեն Թումանյանի հետ համատեղ են աշխատել:

Փաստաբանը ներկայացրեց այն նախադրյալները, որոնք նպաստել են դատարանի կողմից արդարացման ակտերի կայացմանը: Մի դեպքում` նման հիմք է դարձել ապացույցների ոչ ճիշտ գնահատումը նախաքննական մարմնի կողմից. մեղադրանքի կողմն ապացույցները գնահատել է որպես մեղադրող, բայց դատարանում այլ ապացույցների համադրմամբ դրանք վերաորակվել են արդարացնող ապացույցների: Մեկ այլ դեպքում` հիմք է դարձել նախաքննական մարմնի անփորձությունն ու թերի քննությունը, այնպիսի խախտումներ են արվել, որոնք հանգեցրել են դատարանի կողմից ապացույցների անթույլատրելի ճանաչման: Կամ` մինչդատական վարույթում հարցաքննված վկաներից բացի` դատարանում այլ վկաներ են ի հայտ եկել ու հարցաքննվել, որոնց ցուցմունքները բոլորովին փոխել են գործի էությունը:

«Նման պայմաններում, եթե անգամ անձը կատարել է հանցագործություն, բայց ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով, անթույլատրելի են, հետևաբար անձը չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Դա կարող է մի դեպքում շատ վատ նայվել, ինչպես թե` հանցանք է արել, բայց ազատվում է: Բայց չէ՞ որ մենք խոսում ենք իրավական պետության, օրենքի գերակայության մասին,- ասաց Ռուբեն Հակոյանն ու հիմնավորեց,- Այսպիսի թեզիս կա` չապացուցված մեղավորությունը ապացուցված անմեղությունն է: Տարբեր են արդարացման ակտերի պատճառները, պետք է ուղղակի լուրջ մոտենալ յուրաքանչյուր գործին: Քրեական գործով մանրուքներ չկան, յուրաքանչյուր փաստաթղթի յուրաքանչյուր էջը, տողը, տողատակը պետք է նայել, հասկանալ, պլանավորած աշխատել ու չընկճվել»:

Մեկ տարում 7 արդարացում ունեցող փաստաբանը, սակայն, չհերքեց հայտնի տեսակետը, թե դատարանները կախվածություն ունեն դատախազությունից: «Միանշանակ զգում եմ: Չնայած առկա են 7 արդարացման դատական ակտեր, բայց պետք է ասեմ, որ մենք Հայաստանում չունենք անկախ դատական համակարգ: Այս արդարացումները եզակի դեպքեր են»,- ասաց փաստաբանը և վկայակոչեց հենց միայն այն ցուցանիշը, որ խափանման միջոց կալանքի միջնորդությունների 95 տոկոսը բավարարվում են, մինչդեռ 95 տոկոսից 80-ը միանշանակ ենթակա են մերժման: «Դատարանները ինքնուրույն չեն, որովհետև դատավորների նշանակման ու ազատման գործընթացները չեն ապահովում նրանց անկախությունը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Առաջիկայում փաստաբանն արդարացման դատավճիռ է ակնկալում ևս մեկ գործով, որ Գեղարքունիքի մարզի դատարանում է քննվում` ինքնիրավչության մեղադրանքով: «Համաներման տակ էլ է ընկնում, բայց ուղղակի ես էլ, իմ պաշտպանյալն էլ սկզբունքորեն առաջ ենք գնում: Մեզ արդեն առաջարկում են` հրաժարվենք մեղադրանքից, բայց մենք առարկում ենք: Պետք է կիրառվի արդարացման որոշումը»,- ասաց հաստատակամ փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում