Թուրքիայի Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանը գնդակոծվել է ռուսական զենքից։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Հաղորդվում է, որ կրակը բացել են սիրիացի քրդերը՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքից։
Հարձակման համար գործի են դրվել 9К113 Կոնկուրս հակատանկային հրթիռային համալիրներ (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ AT-5 Spandrel)։ Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան։
Նշվում է, որ ի պատասխան՝ Հաթայում տեղակայված հրետանային մասերը գնդակոծել են Աֆրինում քրդերի օբյեկտները։










































