Այն, որ ԱՄՆ-ը սկսել է գործնականում կիրառել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը (CAATSA), նշանակում է լուրջ տհաճություններ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, որոնք առանց այդ էլ լարված են դարձել, գրում է Hürriyet Daily News-ը։
Հեղինակը նշում է, որ CAATSA-ն կոչված է պատժելու երկրների կառավարություններին, որոնք Մոսկվայից ռազմական տեխնիկա են ձեռք բերում։ Հոդվածագրի մեկնաբանությամբ՝ «Թուրքիան, որը նախինի պես մտադիր է ձեռք բերել ռուսական С-400 հրթիռային համալիրներ, անշուշտ եղել է դաշնակիցների թվում, որոնք ծանուցվել և նախազգուշացվել են նման գնման պոտենցիալ հետևանքների մասին»։

Թուրք պաշտոնյաները պատժամիջոցներից խուսափելու համար ասում են, որ Թուրքիան կարող է ԱՄՆ-ից գնել Patriot համալիրներ։
Սակայն եթե նույնիսկ Թրամփն անձամբ դեմ հանդես գա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին, Կոնգրեսը, որը Թուրքիային թշնամաբար է վերաբերվում, կգերակայի նրան, նախազգուշացնում է հեղինակը։










































