Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը ATV հեռուստաալիքի ուղիղ եթերում կոչ են արել բարձրացնել գրագիտության մակարդակը երկրում։
«Մենք հանձնարարել ենք ազգային կրթության նախարարությանն ու այլ կառույցների համապատասխան աշխատանք սկսել»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նախագահը նշել է, որ մտադիր է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Թուրքիայում գրագիտության բարձրացմանը։
«Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի բնակչության շրջանում անգրագիտությունը հասցվի զրոյի։ Աղջիկների շրջանում գրագիտության բարձրացման նման արշավ կնոջս հետ սկսել ենք 2003 թվականին, Շանլըուրֆայում»,-հավելել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։












































