Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական խմբավորումը Կատարում։ Կատարում Թուրքիայի դեսպան Ֆիկրետ Օզերն ասել է, որ Թուրքիան ծրագրում է Կատարում տեղակայել իր օդային և ռազմածովային ուժերը՝ ի հավելում արդեն այնտեղ գտնվող ցամաքային զորքերի, հայտնում է Al-Jazeera-ն։
Դոհայում մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է, որ 2014 թվականին երկրների միջև ստորագրված համաձայնագրով Կատարում կտեղակայվեն Թուրքիայի ցամաքային, օդային և ռազմածովային ուժերը։

Նրա խոսքով՝ Անկարան և Դոհան կսահմանեն անհրաժեշտ ռազմական ենթակառուցվածքի շինարարության գրաֆիկ և ժամկետներ։
Համաձայն հեռուստաալիքի տեղեկատվության՝ դեպի Կատար թուրքական ռազմածովային և ռազաօդային ուժերի ուղարկման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն սպասվում է, որ մինչ այս տարվա ամռան սկիզբ հավելյալ ուժերի ուղարկման գործընթացը կավարտվի։










































