Մարոկկոյում վերջին 50 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել։ Տեղումներն արգելափակել են ճանապարհային երթևեկությունը։ Ճանապարհորդներին նախազգուշացրել են օդանավակայանում հնարավոր ձգձգումների մասին։
Մարոկկոյի ազգային օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ ձյունը Աֆրիկա է բերել Եվրոպայի հյուսիսից եկած սառը օդային հոսանքը։
Արտասովոր եղանակ է դիտվում Վարզազատ, Տարուդանտ և Զագորա քաղաքներում, որտեղ վերջին կես դարում ձյուն չի տեղացել։
Ավելի վաղ ձյուն էր տեղացել Ալժիրում, Սահարա անապատում։ Ալժիրի հյուսիսային շրջաններում ձյունը հնարավոր երևույթ է, սակայն պատահում է շատ հազվադեպ։ Մինչ անցած տարի, վերջին անգամ Սահարայում ձյուն էր տեղացել մոտ 40 տարի առաջ։










































